Վարչապետը «փրկում» է Տարոն Մարգարյանին, որ նրան չնեղացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «»Այն օրերին, երբ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված բոլորը քննարկում էին Էրեբունի-Երևան տոնակատարությունները անցկացնել-չանցկացնելու հարցը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է խնդրին «վերջակետ դնել»:
Նա ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է աջակցել Երևանի քաղաքապետին տոնական միջոցառումների կազմակերպման գործում, իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը պետք է ապահովի էլէներգիայի անխափան մատակարարումը, ՀՀ ոստիկանապետին էլ հանձնարարվել է ապահովել միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանությունը: Այլ կերպ ասած՝ վարչապետը «Էրեբունի-Երևան» միջոցառումների կազմակերպման որոշման պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ «փրկելով» Տարոն Մարգարյանին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: