ՀԷՑ-ը գնելն ախպոր սրտով չէ
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռևս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերութան նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»:
Արդեն իսկ հայտնի է, որ Սամվել Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ժամանակին հերքում դա:
«Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ: Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը»,-պատասխանեց նա»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում