Քննիչները հրեշտակներ են, իսկ դատախազությունն ու դատարանները՝ վատամարդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Ղևոնդյանը, գրավի դիմաց ազատ է արձակվել:
ՀՀ Քկոմիտեն ամեն ինչ անում է, որպեսզի այս գործով մեղադրյալները ազատության մեջ հայտնվեն, բայց մեղքը մյուս գերատեսչությունների ուսերին է բարդում: Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակվելու որոշման պատասխանատվության մեղքը ՔԿ-ն ներկայացրեց իբրև դատախազության որոշում, այս դեպքում էլ «մեղավորը» դատարանն է: Իսկ քննիչների ուսերին հրեշտակի թևիկներն են պակասում:
Առավել մանրամասն՝ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: