Անգլիայի սուպերմարկետներում պոլիէթիլենային փաթեթներն այսուհետ վճարովի կլինեն
Անգլիայի սուպերմարկետներում այսուհետ պոլիէթիլենային փաթեթեները վճարովի կլինեն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Би-би-си»-ին:
Հաճախորդները ստիպված են առնվազն 6 պենս (անգլիական մանր դրամ) վճարել յուրաքանչյուր տոպրակի համար: Այս կանոնը կգործի մեծ խանութներում և սուպերմարկետներում:
Հաղորդվում է, որ թղթե փաթեթները, այնուամենայնիվ, կմնան անվճար:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ այս քայլը դրականորեն կազդի էկոլոգիական խնդիրների վրա: 2014թ-ին սպառողներն Անգլիայում օգտագործել են 7,6 միլիարդ տոպրակ: