Մոսկվայում կկայանա Պուտին-Սարգսյան հանդիպումը. Կրեմլ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա: Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շրջանակներում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր:
Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցի և ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Օրակարգում լինելու են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրմանն առնչվող հարցեր»: