Սաակաշվիլին ջերմ է արտահայտվել Պորոշենկոյի մասին
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ իր ջերմ զգացմունքներն է արտահայտել: Այս մասին գրում է Լenta.ru-ն:
«Ես վաղուց նրա նկատմամբ ջերմ վերաբերմունք ունեմ, սակայն դա չի խանգարում, որ ես նրա հետ քննարկեմ նաև այն հարցերը, որոնք ըստ իս սխալմունք են: Այս հարցում իմ առաջ արգելքներ չկան»,-ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին հաղորդագրություն էր ստացվել, որտեղ աառաջարկվում էր Սաակաշվիլիին նշանակել Ուկրաինայի վարչապետի պաշտոնում: