Պայմանագրային զինծառայողը կհուղարկավորվի հարազատ գուղում
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունների հետևանքով սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպանված պայմանագրային զինծառայող 40-ամյա Հայկ Թևոյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ` Նորաշեն, իսկ թաղման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Այս մասին Operativ.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:
«Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որոնցից 3-ն անչափահաս են: 2 և 4 տարեկան երեխաներ ունի: Ընտանիքն էլ սոցիալապես անապահով, նպաստառու, խեղճ ապրող ընտանիք է»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հակառակորդի գնդակից մահացել էր 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանը: