Իշխանությունը չափավոր ուժ կիրառելու հիմնավոր իրավունք ունի. Վարդան Պողոսյան
Ակնհայտ է, որ ծայրահեղ դեպքերում իշխանությունը պետք է իրավունք ունենա սպանել ահաբեկիչներին կամ սեփական ծառայակիցների վրա կրակած զինծառայողներին։ Խոսքը ոչ թե առօրյա, այլ հենց նման ծայրահեղ դեպքերի մասին է:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ կյանքի իրավունքից զրկելը միայն ծայրահեղ դեպքերում է արդարացված, և իշխանությունը չափավոր ուժ կիրառելու հիմնավոր իրավունք ունի: