Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդդիմության համար մեծ հնարավորություններ են բացվում.Վարդան Պողոսյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԱԺ-ում մեկնարկել են սահմանադրական փոփոխությունների թեմայով լսումները: Հիմնական զեկուցողներն են Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը և հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով՝ փոքրամասնությունը հարցերի քննության համար հանձնաժողով ստեղծելու հնարավորություն կստանա պատգամավորների մեկ քառորդի պահանջով։
Ընդդիմությունը իրավունք կունենա արտահերթ նիստ հրավիրել ձայների մեկ քառորդով, իսկ ներկայումս՝ մեկ երրորդով։ Այսինքն՝ դա ընդդիմության համար մեծ հնարավորություններ է բացում։ Պատգամավորների մեկ քառորդի առաջարկով ամեն քառօրյա նստաշրջանի ժամանակ հնարավոր կլինի արտահերթ թեմաներով նիստ հրավիրել։