Ռոյ Ջոնսը Կլիչկոյին համեմատել է ծառի հետ
Ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը Վլադիմիր Կլիչկոյին համեմատել է ծառի հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով LifeNews-ին:
Ջոնսը նշել է, որ ուկրաինացի բռնցքամարտիկը լավ արդյունքներ է ցույց տալիս, և նրան պարտության մատնելու համար խելքով պետք է շարժվել:
«Նա այնքան երկար է, ձեռքերն ու ոտքերը նույնպես երկար են: Այս ծառին տապալելու համար ուժեղ հարված է հարկավոր: Նա, ով կկարողանա հաղթել Կլիչկոյին պետք է խելացի լինի»,-ասել է Ռոյ Ջոնսը: