Սիրիայում հայ է զոհվել
Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, երեկ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Ֆարես Խուրի շրջանը։Արձակված հրթիռի պայթյունից Հալեպ թաղամասում զոհվել է դամասկոսահայ Սարգիս Պարսիկյանը։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Հալեպ քաղաքում։
Այստեղ արդեն ամիսներ շարունակ խմելու ջուր չի մատակարարվում, էլեկտրաէներգիան զգալի խափանումներով է գործում: