1.5 տարվա ընթացքում ես Ուկրաինայում չեմ տեսնում իրական բարեփոխումներ. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ և Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում 1.5 տարվա ընթացքում չի նկատել ազդեցիկ և կարևոր բարեփոխումներ: Միայն որոշակի փոփոխության է ենթարկվել իրավապահ մարմինների համակարգը: Այս մասին գրում է Грузия Online-ը:
Սակաշվիլիի խոսքով՝ հեղափոխությունից հետո Ուկրաինայում գրեթե ոչինչ չի փոխվել, իսկ իշխանության թևերն ավելի են թուլացել:
«Մենք մշտապես բարեփոխումների մասին ենք լսում, սակայն մենք դրանց արդյունքները չենք տեսնում: Մայդանից հետո գրեթե 2 տարի է անցել, ինչ ես այստեղ եմ կամ գուցե 1.5 տարի: Այս ընթացքում ես չեմ տեսել կարևոր բարեփոխում: Դեռևս բարփոխում տեսել ենք միայն ոստիկանությունում: Սակայն, երբ մենք խոսում ենք ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին, ապա իրականում նկատի ունենք դրա որևէ բաժին, իսկ մնացյալներն այդպես էլ կոռումպացված են մնում»,- հայտարարել է Սաակաշվիլին: