Վահան Շիրխանյանը հիասթափված լքել է ՍԴՀԿ ղեկավարի շարքերը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, տարբեր կուսակցություններով անցած և ի վերջո ՍԴՀԿ կուսակցաշինությանը լծված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը:
Հիշեցնենք, որ նախկին ՍԴՀԿ-ի տրոհումից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանի թևն առանձնացավ՝ չմնալով ՀԱԿ-ի կազմում, Վահան Շիրխանյանը մյուս թև գլխավոր դերակատարներից էր: Այժմ, սակայն, Շիրխանյանը հիասթափվել է կուսակցաշինության գործից եւ լքել ՍԴՀԿ-ն: Վահան Շիրխանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՍԴՀԿ ժողովներին եւ գործունեությանը չի մասնակցում, հիասթափվել է կուսակցություններից ընդհանրապես և ինքն այլեւս անկուսակցական է»:
Առավել մանրամասն՝«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: