Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան ցանկանում է թեկնածուական պաշտպանել
««Ժողովուրդ»-ը գրում է. Աժ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա Լևոն Դոխոլյանը ցանկանում է ՀՀ կառավարման պետական ակադեմիայում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան պաշտպանել։ Մենք պարզեցին, որ Լևոն Դոխոլյանի թեկնածուական թեման կոչվում է. «Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»։
Նշենք, որ 37-ամյա ՕԵԿ-ական պատգամավորը 2011 թվականից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտություն և կառավարում բաժնի ասպիրանտուրայում։ Պետական կառավարման ակադեմիայից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ Լևոն Դոխոլյանն արդեն իսկ իրենց խորհրդին ներկայացրել է իր թեկնածուականի սեղմագիրը։ Կառավարման ակադեմիայից հայտնեցին նաև, որ պաշտպանության օրը դեռևս որոշված չէ։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին կհստակեցվի»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ ««Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։