ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ԱՆ պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է բացառապես արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցը:
«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ, ու իր որոշումը կկայացնի»,- նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նիստին ներկա է գտնվել նաև Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք,որ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական էր տվել 2 ամիս առաջ: