Նռան հյութը օգնում է պայքարել կնճիռների դեմ
Չինաստանի գիտնականները փորձում են գտնել երիտասարդ մնալու գաղտնիքները:Նրանք պարզել են,որ կնճիռները հիմնականում առաջանում են կոլագենի խախտումներից:Այդ խախտումները հնարավոր է չեզոքացնել,եթե -ճաշացանկում օգտագործեք օգտակար սնունդ և ըմպելիքներ՝ հայտնում է Medikforum.ru-ն:
Մաշկը վաղաժամ ծերացումից և կնճիռներից հեռու կպահեն բանջարեղենը,միրգը և պնդուկը՝ պարզել են չինացի գիտնականները:Ընդ որում՝ նրանք հայտնել են,որ կարմիր հատապտուղները ամենալավ ազդեցությունն են ունենում մաշկի առաձգականության վրա:
«Հատապտուղները՝ ազնվամորին,ելակը,նաև նուռը արդյունավետ միջոցներ են կնճիռների դեմ պայքարում»,- արձանագրել են գիտնականները: