Ուկրաինայի ռադան առաջարկում է Լորակին, Կոբզոնին և Բասկովին զրկել Ժողովրդական արտիստի կոչումից
Ուկրաինայի Ռադան ընդունել է օրենքի մի նախագիծ,որով արտիստներին կզրկեն Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Իվան Մելնիչուկի՝ օրենքի նախագծի հեղինակի խոսքերով՝ այս կոչումից կարող են զրկվել երգչուհի Անի Լորակը, Իոսիֆ Կոբզոնը և Նիկոլայ Բասկովը:
Հաղորդվում է,որ կոչումից զրկելու դրդապատճառը մշակույթում,արվեստում և շոու-բիզնեսում հակաուկրաինական գործունեություն ծավալելն է:
Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել էր մշակութային այն գործիչների անունները,ում գործունեությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը: