Եգիպտոսի միլիարդատերերից մեկը պատրաստ է փախստականների համար կղզի գնել
Եգիպտոսի միլիարդատերերից մեկը՝ Նագիբ Սավիրիսը, իր թվիթթերյան էջում հայտնել է՝ ցանկանում է Հունաստանի կամ Իտալիայի մոտակայքում փախստականների համար կղզի գնել՝ հայտնում է Gazeta.ru-ն:
«Թող որ Իտալիան կամ Հունաստանը ինձ մի կղզի վաճառեն,ես այն անկախ կհայտարարեմ և այնտեղ կբերեմ փախստականների,ովքեր կաշխատեն իրենց ապագա պետության համար»,- գրել է միլիարդատերը:
Նշվում է,որ բարերարը պատրաստ է վճարել 10 միլիոն ԱՄՆ դոլարից մինչև 100 միլիոն: