Մահվան ելքով վրաերթ Երևանում` «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության դիմաց.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Opel Asrta մակնիշի 34 AO 762 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Կիրակոսյանն ու Արթուր Մարտիկյանը:
Մանրամասները՝ այստեղ: