Շտապ. այս պահին կրկին հրետակոծվում է Սևքար գյուղը. Armtimes.com
Armtimes.com-ը գրում է.
21.55 Այգեպարի բնակիչներից մեկը հաստատեց, որ իրենց գյուղը ենթարկվում է անասելի գնդակոծության: Որոշ տեղեկություններով մեկ անձ է վիրավորվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Չափազանց դժվար է տեղեկատվություն ճշտել, որովհետեւ գյուղապետերին հրահանգված է լրատվամիջոցներին տեղեկատվություն չտալ:
21.50 Սեւքար գյուղում այս պահի դրությամբ հնչել է երկու պայթյուն: Նախնական տեղեկատվությամբ տուժածներ չկան:
21.45 Ըստ նախնական տեղեկությունների, գնդակոծության են ենթարկվում նաեւ Տավուշի մարզի Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերը: Այգեպարի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ գյուղացիներից շատերը պատսպարվել են նկուղներում:
Մանրամասները՝ այստեղ: