Գեր մարդկանց համար սնունդը թմրանյութի պես մի բան է
Գեր մարդիկ սնունդին վերաբերվում են այնպես,ինչպես թմրամոլները՝ թմրանյութին: Այսպիսի եզրակացության են հանգել Գրանադայի համալսարանի գիտնականները՝ հայտնում է Medvesti.com-ը:
Ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները համեմատել են թմրամոլների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքների հետ:Թմրամոլը ենթագիտակցաբար ձգտում է օգտագործել թմրանյութ:Այս նույն երևույթը կատարվում է ճարպակալում ունեցող մարդկանց գլխուղեղում:Սնունդը նրանց բավարարվածության զգացում է պարգևում: