Քնի պակասը իջեցնում է մարդու դիմադրողականությունը և անօգնական թողնում մրսածության դեմ
Քնել պետք է օրական առնվազն 6 ժամ՝ հատնում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:Նրանք հետազոտություններ են անցկացրել,որին մասնակցել են 164 կամավորներ՝ հայտնում է Medvesti.com-ը:
Փորձագետները պարզել են՝ քնի պակասը բարձրացնում է մրսածություն ունենալու հավանականությունը հատկապես աշնանն ու ձմռանը:
Գիտնականները ֆիքսել են մրդկանց քնելու գրաֆիկը և պարզել՝ նրանք,ովքեր քնում են 5 ժամից պակաս, 5 անգամ ավելի շատ են հիվանդանում:
Այլ գործոնները՝ ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործումը,ոչ մի էական դեր չեն խաղում մրսելու և հիվանդանալու հարցում: