Երեխաներին հարկավոր է տեղեկացնել ալկոհոլի վնասակար հատկությունների մասին
Երեխաներին 9 տարեկան հասակից հարկավոր է տեղեկացնել ալկոհոլի վնասակար հատկությունների մասին: Երեխաների և դեռահասների խմիչք օգտագործելը լուրջ խնդիր է դարձել: Դպրոցական երեխաների 36-50%-ն առնվազն մեկ անգամ ալկոհոլ է օգտագործում: Այս մասին գրում է Medicalinsider.ru-ն:
Գիտնականները պարզել են, որ արյան մեջ 0.08 գ ալկոհոլի առկայությունը կարող է վտագավոր դառնալ: Այն առաջանում է, երբ 2 ժամվա ընթացքում 4 տեսակ ալկոհոլ են օգտագործում:
Այն երեխաների վրա առավել արագ է անդրադառնում, քանի որ, որպես կանոն, երեխաներն ավելի քիչ են կշռում, քան մեծահասակները: