Պորոշենկոյին առաջարկել են Սաակաշվիլիին նշանակել Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայության կայքում նշվում է, որ բազմաթիվ առաջարկներ են ստացվել, Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլիին նշանակել Ուկրաինայի վարչապետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նամակում նշվել է, որ Միխեյիլ Սաակաշվիլին ընդունակ է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել և պայքարել կաշառակերության դեմ:
Գրավոր միջնորդագրին աջակցել է 703 մարդ, սակայն այն քննարկման վերցնելու համար առնվազն 25.000 ձայն պետք է հավաքի: