«Ֆուլ հաուս»-ի 3-րդ եթերաշրջանն իր սյուժեյով ավելի հագեցած է լինելու, քան առաջին երկու եթերաշրջանները. Արմեն Պետրոսյան. Life.panorama.am
Հեռուստադիտողի կողմից կարճ ժամանակում մեծ սեր եւ հետաքրքրություն վայելող «Ֆուլ հաուս» սիթքոմը արդեն սկսել է նոր՝ 3-րդ եթերաշրջանի նկարահանումները: Սեպտեմբերի 14-ից հեռուստադիտողը կրկին կարող է դիտել սիրված սիթքոմի նոր սերիաները. այս մասին Life.panorama.am-ին հայտնեց «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
Մեզ հետ զրույցում պրոդյուսերը բացահայտեց սիթքոմի հետ կապված նոր մանրամասներ՝ «Ֆուլ հաուս»-ի 3-րդ եթերաշրջանի միայն առաջին սերիայում կներկայանա նաև Արմեն Պետրոսյանը՝ բռոկերի դերում. «Նոր եթերաշրջանում երեք նոր կերպարներ կլինեն սիթքոմում՝ բռոկերը, ում մարմնավորում եմ ես, եւ երկու աղջիկները, ում գործողությունները կզարգանան մեր հերոսների շքամուտքի հրապարակում, բայց թե նրանք ի՞նչ նպատակներով են եկել սիթքոմ եւ ինչո՞ւ պետք է այդտեղ ապրեն, բոլորին պարզ կլինի նոր եթերաշրջանի հենց առաջին սերիայից հետո. նոր հերոսուհիներին կմարմնավորեն Էվա Խաչատրյանն ու Ադրիանա Գալստյանը»,- պատմեց Արմեն Պետրոսյանը:
Մանրամասները՝ այստեղ: