«ԻՊ»-ն իր վրա է վերցրել Եմենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Եմենում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալության տարածած հաղորդագրությանը:
Ավելի վաղ, տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Եմենում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 20-40 մարդ: Հնչել էր երկու պայթյուն:
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը ՌԴ տարածքում արգելված է: