Հակառակորդի կրակոցներից տուժած վիրավորների վիճակը բավարար է
Երեկ հակառակորդի կրակահերթից Կոթի գյուղի երկու բնակիչ է վիրավորվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Վիրավորված մոր և որդու առողջական վիճակի մասին տեղեկանալու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հետ, որտեղից տեղեկացրեցին, որ վիրավորների վիճակը բավարար է:
Նշենք, որ երեկ երեկոյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզում: Հակառակորդը կրակ էր բացել սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ:
Քիչ առաջ Operativ.am-ը սահմանային իրավիճակի մասին խոսեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ ներկա պահին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: