Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը կրակահերթի տակ են: Հակառակորդն անդադար կրակել է միանգամից մի քանի գյուղի ուղղությամբ:
Նա նշել էր, որ հակառակորդը շատ ուժեղ էր կրակում, և վիճակը գնահատվել էր լարված:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Արծրուն Հովհանիսյանն ասաց, որ ներկա պահին սահմանամերձ տարածքում լարվածությունը համեմատաբար թուլացել է: Հակառակորդի ակտիվության պատճառների մասին մամուլի խոսնակը չխոսեց: