Պորոշենկոն մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ-ի հասցեին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Ռուսաստանը կապված է Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոնց հետևանքով զոհվել էր 3 մարդ: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն՝ հղում անելով Sky News հեռուստաըներությանը տված Պորոշենկոյի հարցազրույցին:
Պորոշենկոյի խոսքով՝ Ռուսաստանն ամեն բան անում է Ուկրաինայում անկայուն վիճակ ստեղծելու համար: Նախագահը չի անհանգստանում իր սեփական անվտանգության համար, սակայն նա նաև շեշտում է, որ իր պաշտոնն ամենաբարդ պաշտոնն է:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի ներսում ևս իրավիճակը սրվել էր, իսկ դրսում՝ իրավիճակի սրումը հանգեցրել էր նրան, որ հնչել էին պայթյուններ: Զոհվել էր 3 և վիրավորվել 120 մարդ: