Հ1-ի ղեկավարությունը չի ցանկանում եթեր հեռարձակել Հովհաննես Մանուկյանի մասին նկարահանված հաղորդում-ֆիլմը
««Ժողովուրդ»-ը գրում է.Մեր տեղեկություններով՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը չի ցանկանում եթեր հեռարձակել ամիսներ առաջ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի մասին նկարահանված հաղորդում-ֆիլմը։ Ըստ մեր տեղեկությունների՝ հեռուստաընկերությունում պատճառաբանում են, թե իբր տեսանյութը լուրջ «խոտաններ» ունի, ինչի պատճառով հնարավոր չէ այն եթեր հեռարձակել։ Որպես խոտան ներկայացվում է տեխնիկական ինչ-որ թերություն, որը իրականում ցանկության դեպքում շատ արագ և հեշտությամբ հնարավոր է շտկել։
Սակայն «Հ1»-ում ծրագրերն այլ են, այստեղ արդեն իսկ պատրաստում են հաջորդ պաշտոնյայի մասին հաղորդում-ֆիլմը։ Հերթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է։ Նախատեսվում Է, որ Կ. Անդրեապանի մասին պատրաստվող ֆիլմը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մասին ևս համանման հաղորդում-ֆիլմ է պատրաստվում։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հաղորդման վարող Էրիկ Անթառանյանից պարզել Հովհաննես Մանուկյանի մասին նկարահանված ֆիլմի ճակատագիրը։ Սակայն Անթառանյանն ասաց, որ ինքը չի կարող ասել, թե ինչու այդ ֆիլմը չի հեռարձակվելու։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Ջաղինյանն էլ ասաց, թե ինքն Արցախում Է, իսկ հեռուստաընկերությունից էլ առաջարկեցին հարցերը գրավոր ուղղել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ ««Ժողովուրդ»- թերթի այսօրվա համարում։