Երբ և ինչ տեսքով դուրս կգա Լավրովի՝ Բաքու կատարած այցի ձայնը
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցը որոշակիորեն անաղմուկ անցավ, ավելի ճիշտ՝ հնչեղ չէր: Առավել ևս, իհարկե, նրա Բաքու կատարած վերջին այցի ֆոնին, երբ ասուլիսից առաջ Լավրովի անունը հնչեցնելիս՝ Բաքվում հրապարակավ նվաստացրին նրան և Ռուսաստանին, իբր հաղորդավարի «լեզվի սայթաքումով»: Շատերի հիշողության մեջ է այդ դրվագը:
Եվ ահա, դրանից հետո առաջին անգամ Լավրովը «վերադառնում» է Բաքու, և այցն անցնում է՝ առանց էքսցեսների, միաժամանակ առանց աղմուկի: Երևի Լավրովն ինքնաապահովագրվելու համար Ադրբեջանի ղեկավարությունից հրապարակային հնարավորինս քիչ միջոցառում է պահանջել կամ խնդրել, արդունքում՝ շատ սուղ տեղեկատվություն այցի մասին: Բաքվում չեն եղել հայտարարություններ, որոնք ուղենշային կարող էին լինել տարածաշրջանային զարգացումների առումով:
Երևի թե ամենաուշագրավ կամ ամենակոնկրետ հանգամանքը կարելի է որակել սեպտեմբերին Սվերդլովսկում կայանալիք ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքը, որը Լավրովը հայտնել է Ադրբեջանի մասով: Այսինքն՝ մեծ հաշվով, Լավրովը Բաքվում սպառազինություն է առաջարկել Ադրբեջանին»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում