ԿԳ նախարարը փաստորեն, լրատվական միջոցներից է իմացել, որ «տենց բան ա եղել»
Քիչ առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր պատին գրել է, որ «Սյունքի մարզպետարանի հետ հարցը քննարկելու արդյունքում» որոշում է կայացվել չեղյալ հայտարարել «Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը»: Ապա ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել լրատվական միջոցներին` «օպերատիվ աշխատանքի համար»:
Ինձ թվում է, որ Կապանի` կոնկրետ թիվ 6 դպրոցի տնօրեն տիկին Մարինե Դավթյանն իզուր բացահայտեց, որ պարոն Զարզանդը երկու կարմիր դիպլոմ ունի, դեռ դրա ժամանակը չէր, կամ էլ մեր երկրում բարձրագույն կրթության դիպլոմը, այն էլ` կարմիր, այն էլ` երկու հատ, հեչ էլ բավարար չէ դպրոցի փոխտնօրեն նշանակվելու համար:
Հա, ԿԳ նախարարն էլ, փաստորեն, լրատվական միջոցների «օպերատիվ աշխատանքից» է իմացել, որ «տենց բան ա եղել» և «տուտժե» հարցերը լուծեց. ա կա՞կ ժե:
Հովիկ Աֆյան. ֆեյսբուք: