Բելառուսն ու Չինաստանը վաղեմի ընկերներ են.Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չինացիների վաղեմի բարեկամն է: Լուկաշենկոն նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի առաջին փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Դուք այժմ շատ ընկերներ ուենք, ովքեր, սակայն, ձեզ են միացել վերջերս: Բելառուսն ու Չինաստանը վաղեմի ընկերներ են, իսկ Չինաստանը՝ վերջերս դարձավ աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկը»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է նաև, որ երկու պետությունների ներկաացուցիչների հաճախակի հանդիպումները կնպաստեն ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման արդյունավետությանը: