ԵՄ-ն կերկարաձգի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետը
ԵՄ մշտական անդամ երկրների ներկայացուցիչները որոշել են մինչև 2016թ-ի մարտը երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
«Հանձնաժողովը որոշեց պատժամիջոցները երկարաձգել 6 ամսով: Այժմ տեխնիկական և իրավական աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև սեպտեմբերի 15-ը որոշում կայացվի»,-ասել է եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչներից մեկը:
Համաձայն աղբյուրների՝ խոսքն անհատական պատժամիջոցնրի մասին է: