Վիրավոր զինծառայողին վիրահատել են. վիճակը կայուն ծանր է
Հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գևորգյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան վիրահատել են, սակայն վիճակը կայուն ծանր է: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Գոռ Գևորգյանը ստացել էր որովայնի և կրծքավանդակի վիրավորում և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասումներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 19-ից Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ արձակված կրակոցներից երկու պայմանագրային զինծառայող էր վիրավորվել: