Որոշվել է չեղյալ համարել Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը
Զարզանդ Նիկողոսյանն ազատվեց դպրոցի տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից: Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»:
Հիշեցնենք, որ Operativ.am-ն այս հարցի հետ կապված պարզաբանում էր ստացել տվյալ դպրոցի տնօրենից, ով նշել էր, որ իր յուրաքանչյուր նշանակման համար պատասխանատու է: