Կրեմլը կոչ է արել չհավատալ Ռուսաստանի՝ Սիրիա ավիացիա ուղարկելու լուրերին
Կրեմլը կոչ է արել չհավատալ այն տեղեկությանը, որ Ռուսաստանի ավիացիան «ԻՊ»-ի կողմից մասնակցում է ռմբակոծություններին: Այս մասին ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Ավելի վաղ, իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանը կարծես որոշել է «ԻՊ»-ի դեմ պայքարի համար ռազմական ավիացիա ուղարկել Սիրիա:
Ynetnews-ի հրապարակմամբ՝ դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանը մարտական ինքնաթիռներ է ուղարկել Դամասկոս, իսկ զինվորականների թիվը հասնում է «հազարների»: