Եթե տնտեսության վիճակը բարելավվում է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակը վատանում. Մհեր Շահգելդյան
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ անդրադառնալ այսպես կոչված «տնտեսական 4,4% աճին»: Բավականին զարմանալի թիվ, որը չի ապացուցվում ո՛չ բնակչության սոցիալական բարեկեցության ընկալմամբ, ո՛չ հարկային տվյալներով: Այսինքն, ո՛չ մարդկանց վիճակն է բարելավվել, ո՛չ հարկային մուտքերն են ավելացել: Բացի այդ, և՛ ՀՀ կենտրոնական բանկը, և՛ միջազգային ֆինանսական կառույցները տնտեսական աճի մի քանի անգամ ցածր տոկոս են կանխատեսում: Հարց է ծագում՝ ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը գնում, որը նույնիսկ կառավարության անդամները չեն հիմնավորում: Կարծում եմ նման տնտեսական աճը զուտ թվական տվյալների փոփոխությունների արդյունք է: Հռետորական հարց: Եթե տնտեսության վիճակը բարելավվում է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակը վատանում»: