ԱՄՆ-ում երիտասարդը մահացել է սելֆի անելու ժամանակ
Ամերիկայի Տեխաս նահանգում երիտասարդը սելֆի անելու ժամանակ մահացել է: Այս մասին գրում է Click2houston-ը հղում տալով տեղի ոստիկանությանը:
Սեպտեմբերի 1-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել: 19-ամյա երիտասարդը ցանկացել է նկարվել զենքի հետ, սակայն պատահաբար կպել է ձգանին և կրակել իր կոկորդին:
«Այդպիսի բան չի կարող պատահել, երեկ նա իմ ծննդյան տարեդարձին էր եկել»,-ասել է մահացածի տատիկը:
19-ամյա երիտասարդի եղբայրը ոստիկանությանը հայտնել է, որ զենքն իրենք այդ նույն օրն են գտել: