Բաղանիս գյուղը՝ երեկվա գնդակոծություններից հետո (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղակացրել էինք ադրբեջանական կողմը երեկ գնդակոծել է Բաղանիս գյուղը:
«Բաղանիսն ադրբեջանական գնդակոծություններից հետո: Փառք Աստծո վնասները միայն նյութական են»,- իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը :
Հիշեցնենք, որ երեկ Operativ.am-ի թղթակիցը զրուցել էր գյուղապետի հետ, ով տեղեկացրել էր , որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր գյուղի ուղղությամբ՝ փշացնելով երեխաների սեպտեմբերի 1-ը:
Գյուղապետը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են գնդակոծություններից հետո: Լուսանկարները՝ ստորև.