ԿԳ նախարարն արձագանքել է Զարզանդ Նիկողոսյանի՝ դպրոցի տնօրենի տեղակալ նշանակվելուն
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ նշանակվելու տեղեկատվությանը:
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը, և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»:
Հիշեցնենք, որ Operativ.am-ն այս հարցի հետ կապված պարզաբանում էր ստացել տվյալ դպրոցի տնօրենից, ով նշել էր, որ իր յուրաքանչյուր նշանակման համար պատասխանատու է: