Որտեղի՞ց են հայտնվում անորակ լոլիկները
Վանաձորյան բացօթյա առեւտրի կետերից մեկում մի տարեց կին էր օրերս լոլիկ ջոկջկում՝ փոքր-ինչ տանելի վիճակում գտնվող լոլիկներ հայտնաբերելու համար, բայց՝ վաճառողի համբերությունը հատավ ջոկջկելու գործընթացից ու նա դիտողություն արեց կնոջը: Ի պատասխան, վերջինս թե ՝« Բա չտենա՞մ ինչ եմ առնում, էն օրն էլի ստեղից առա, մեջը լիքը կոշտեր էին»:«Հիմի էդ ա, ուզում ես առ, չես ուզում մի առնի»,- վաճառողի անտարբեր տոնն ավելի հրահրեց կնոջն ու նա շպրտեց գնելիքները վաճառակետին ու պատրաստվեց հեռանալ:
«Էն ա լավ էլ արիր, շուտ պետք ա գնացած ըլնեիր, էլ դու իմ մոտից առեւտուր չանես»,- ամփոփեց վաճառողը՝ ՝անորակ ու չվաճառված լոլիկի «ջիգրն» այդ կերպ հանելով: Սա՝ գնորդի հանդեպ տարրական հարգանքի բացակայության հերթական դրսեւորումն էր, սակայն հարցի մեկ այլ կողմ է այն, թե որտեղի՞ց են շուկայում հայտնվում անորակ ու կասկծելի լոլիկներ. չափից դուրդս պինդ կեղեւներով, կոշտ միջուկներով , ներսից՝ սպիտակին տվող շերտերով, իսկ երբեմն էլ՝ սեւանալուն հակված:Բողոքներ էլ եղել են անգամ՝ հեռուստաեթերից, որ հաճախ լոլիկներից ձկնահամ է գալիս: Ի՞նչ քիմիկատներ են օգտագործում այն աճեցնելիս: Արդեն մի քանի տարի է՝սպառողները դժգոհում են շուկայում վաճառվող լոլիկների որակից:Մի գնորդ էլ ալերգիա էր ստացել դառնահամ լոլիկ ուտելուց:Շուկայում հաճախ վաճառվող լոլիկների վրա գրություն է լինում՝«քաղցր», բայց երբեք չենք հանդիպել, որ գրեն՝ «դառը»:
Գայանե Հովսեփյան. ֆեյսբուք: