Մոսկվայում հայ դերասան է ծեծի ենթարկվել
Հայազգի դերասան Ալբեր Մելիք-Փաշաև այսօր ծեծի է ենթարկվել Մոսկվայում: Այս մասին հայտնել է դերասանի մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է Kiosk-ը՝ հոգեպես անհավասաակշիռ երկրպագուն տևական հետապնդումից հետո ներխուժել է նրա բնակարան և ծեծի ենթարկել նրան, ենթադրաբար, ինքնագիր չտալու և իր հետ չլուսանկարվելու համար:
Ներկա պահին հանցագործը ձերբակալված է, իսկ Ալբեր Մելիք-Փաշաևը տեղափոխվել է հիվանդանոց՝ ուղեղի ցնցումով:
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: