Եմենում «Կարմիր խաչ»-ի 2 աշխատակից է սպանվել
Եմենի հյուսիսում սպանվել է Միջազգային «Կարմիր խաչ»-ի 2 աշխատակից: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում տալով Եմենում կազմակերպության ներկայացուցիչներին:
«Մեր երկու գործընկերներին սպանել են մեքենայի մեջ»,- ասել է «Կարմիր խաչ» ներկայացուցիչը:
Միջադեպը տեղի է ունեցել Ամրան նահանգում: Նշվում է, որ այս պահին հանցագործների ինքնությունը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն: