Հնարավոր է՝ Տիմոշենկոն կրկին զբաղեցնի վարչապետի պաշտոնը
Յուլիա Տիմոշենկոն կրկին կարող է Ուկրաինայի վարչապետ դառնալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղի ԶԼՄ-ներին:
«Տիմոշենկոն գիտակցում, հականում է, որ արտահերթ նախագահական ընտրություններ հազիվ թե ընթանան, իսկ ահա կրկին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, լրիվ իրական է: Նա նույնպես կարող է ճնշել Պորոշենկոյին, ինչպես դա անում է Լյաշկոն»,-ասել է առաջատար կուսակցության ներկայացուցչներից մեկ:
Նշենք, որ Տիմոշենկոն 2 անգամ զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը. 2005, 2007-2010 թթ: