Լևոն Արոնյանն իր՝ Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին մասնակցելու մասին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը խոսել է իր հաղթանակների և Բաքու մեկնելու մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով: Այս մասին գրում է Chess-news.ru-ն:
Խոսելով իր հաղթանակների մասին Լևոն Արոնյանն ասել է. «Այս տարի ես ցուցաբերեցի լավ արդյունքներ: Դեռևս բոլոր պլանները մինիմում արված են: Անհաջողություններից հետո ես պետք է առաջին հերթին հենց ինձ ապացուցեի, որ ես դեռևս կարող ուժ եմ: Իմ հոգեբանն իմ սիրելին է՝ Արիանան, իսկ շախմատի հետ կապված հարցերում ինձ օգնում է միջազգային գրոսմայստեր Աշոտ Նադանյանը: Մենք նրա հետ բավական երկար ենք աշխատել: Արդյունքը ոչ միանգամից երևաց, սակայն այժմ շատ բան երևում է: Իմ գլխավոր երկրպագուն մայրս է»:
Ադրբեջան մեկնելու և Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին մասնակցելու մասին խոսելիս Լևոն Արոնյանը նշել է. «Ցավոք, մեզ՝ շախմատիստներիս, դժվար է երկու երկրների միջև առկա կոնֆլիկտի լուծման շուրջ ինչ-որ բանով օգնել: Բայց չէ որ երաժիշտներն ու այլ ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչներն Ադրբեջան են մեկնում որպես խաղաղություն տարածող մարդիկ, և ես կփորձեմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ մեր հարևան երկրին, խաղալ իմ լավագույն շախմատը և հաճույք պատճառել տեղացի շախմատասերներին»: