Անգելա Մերկելի մտավախություններն ու անհանգստության պատճառները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշ հարցերի հետ կապված անկեղծացել է: Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ներկա պահին Գերմանիայի հարաբերություննեը ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի հետ լավ վիճակում չեն, սակայն Բեռլինը ցանկանում է վերադառնալ Մոսկվայի հետ նախկինում առկա կառուցողական քաղաքականությանը: Բացի այդ, Գերմանիայի նախկին կանցլեր, ԱԳ նախարար Հանս-Դիտրիխ Գենշերը կոչ էր արել Գերմանիային Կրեմլի հետ վերականգնել հարաբերութjունները: Այս մասին գրում է Независимая газета-ն:
Անգելա Մերկելը խոստացել է «այս մասին նաև խոսել ԱՄՆ-ի հետ», քանի որ նրա խոսքով՝ եթե Գերմանիայում չլինի միջուկային զենք, ապա արդյո՞ք «այդ ամենը կծառայի անվտանգության ապահովմանն ու ուժերի բալանսի կայունացմանը»:
Մի կողմից Մերկելը հանդես է եկել ՌԴ-ՆԱՏՕ հիմնական ակտի կողմնակից, իսկ մյուս կողմից՝ նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի ծրագրում առկա են որոշակի հակասական կետեր կապված ՌԴ-ի հետ:
Միջազգային հարթակում Գերմանիան կենտրոնանում է իր հիմնական դաշնակիցների վրա, սակայն հասկանում է, որ առանց ՌԴ-ի շատ խնդիրներ կան որոնք չեն կարող լուծվել: