Բերդում 2 ժամկետային զինծառայող է վիրավորվել
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 19-ից Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ արձակված կրակոցներից երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Վերջիններիս վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 1-ին, հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը: