Աղմկալի մանրամասներ՝ Աջափնյակում Վահան Աղաջանյանի սպանության գործից
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ Աջափնյակ համայնքում Վահան Աղաջանյանի սպանության գործով «Ժողովուրդ»-ին աղմկալի մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, թե, ի վերջո, ինչու են սպանել Վահան Աղաջանյանին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ սպանված Վահանը մտերիմ կապերի մեջ է եղել Ռաֆայելի մոր հետ։ Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս հաճախակի ծեծի է ենթարկել Ռաֆայելի մորը։
Ռաֆայելը խոսել է Վահանի հետ, ասել է, որ հեռու մնա իր մորից, սակայն խոսակցություններն այդպես էլ արդյունք չեն տվել։ Տեղեկացանք նաև՝ երբ Վահան Աղաջանյանը ծեծել է Ռաֆայելի մորը, իրավապահները ծեծի գործով քննություն են իրականացրել։ Ռաֆայելն այժմ ձերբակալված է, կատարվում է քննություն»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։