Սերժ Սարգսյանը չի շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 61-ամյակը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ չշնորհավորեց նրան:
Ս. Սարգսյանի պաշտոնական կայքէջում հաճախ են տեղադրվում քաղաքական և պետական գործիչներին, արվեստագետներին ուղված շնորհավորանքներ, սակայն այս անգամ այն չկար: Փոխարենը երեկ նա շնորհավորել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանի, իսկ նախօրեին էլ Բակո Սահակյանի տարեդարձը: